Մի քանի անգամ ասել եմ, որ ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ էլ վերլուծաբան, սիրողական դիտարկումներ են.

1. Հեղափոխությունը վերագրել մեկ մարդու` Նիկոլին, ամբողջությամբ:
2. Ցույց տալ, որ ՔՊ+ քաղաքական թիմը 0 է առանց Նիկոլի, այսինքն՝ առանձնացնել Նիկոլին, դարձնել մենակ, իսկ իմ կողմից շատ գնահատելի մարդկանց հանրայնորեն փչացնել (որոշ մարդկանց դեպքում իրենցից հանես Նիկոլ, կմնա 0, բայց էդ ուրիշ հարց է):
3. Էնպես անել, որ ՔՊ+ հավաքի 90 տոկոսից ավել․ էդ դեպքում իրենց շանսերը մեծանում են, ԱԺ-ում մարդաքանակի իմաստով էլ, քանի որ իրենց ընտրողները, մեկ է, պայմանական Սասնա ծռեր կամ ՔՈ չեն ընտրելու:
4. Թիրախավորելով ՔՊ+ քաղաքական թիմը՝ որոշիչ պաշտոնների «պրոֆեսիոնալ», բայց նաև իրենց հետ փոխկապակցված-լոյալ կադրերի առաջխաղացում:
5. Ստիպել, որ ՔՊ+ քաղաքական թիմը հնարավորինս շատ ջլատվի, բախումներ և այլն, Նիկոլն էլ դիստանցավորվելով, «կուռք» լինելով իրականությունից կտրվի:
6. Վերադառնալ չերեզ «պրոֆեսիոնալներ» և «բյուրոկրատիա», բայց էդ կլինի ՔՊ+ կամ երրորդ դեմքով, եթե թույլ տրվի:

ՀԳ․ Եթե նույնիսկ սելֆիի ձողը ձեզանից մեծ ռեյտինգ ունի, անհարգելիներ ջան, էլ ի՞նչ քաղաքական գործիչ ձեզանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել