Armsport.am_-ը գրում է

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել գլխավոր մարզիչ նշանակել Սանտիագո Սոլարիին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Սանտիագո Սոլարին, ով նախկինում կատարում էր «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները փոխարինել է Խուլեն Լոպետեգիին, ում աշխատանքից ազատեցին «Բարսելոնայից» 1-5 հաշվով կրած պարտությունից հետո։ Նշենք, որ Սոլարիի գլխավորությամբ «Ռեալն» արդեն 4 հաղթանակ է տարել՝ խփած և բաց թողած գոլերի 15-2 հարաբերակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։_

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել