Զարգացող երկրների շրջանում ամենախոցելի տնտեսությունը ներկա դրությամբ ունի Թուրքիան, նման տվյալներ է հրապարակել Bloomberg Economics-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան զարգացող երկրների ցանկում առաջին տեղն է գրավում ընթացիկ հաշվի պակասուրդի, ինչպես նաև գնաճի մակարդակի առումով: Գնաճի մակարդակով Թուրքիային գերազանցել է միայն Արգենտինան:

Բացի դրանից, Թուրքիան ցանկում առկա միակ երկիրն է, որը հինգ տարի անընդմեջ ներառվել է ամերիկյան «Մորգան Սթենլի» ներդրումային բանկի կողմից կազմված խոցելի տնտեսություն ունեցող երկրների հնգյակում:

Ավելի վաղ ծնունդով Թուրքիայից աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր, որ Թուրքիայի տնտեսությունը տառապում է ինստիտուցիոնալ հիվանդություններով, և հույսեր տածելու փոխարեն՝ պետք է գիտակցել իրական խնդիրը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարական բարեփոխումներն ու, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակումը, մամուլի ազատության ապահովումն ու Կենտրոնական բանկի անկախ լինելն անմիջական կապ ունեն տնտեսության կազդուրման հետ և պետք է առաջնային քայլեր դառնան Թուրքիայի իշխանությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել