168.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բացառում է, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են կոալիցիա կազմել:

«Նախ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, հետո նոր կոալիցիա կազմի: Հանրապետական կուսակցությունը միանշանակ կոալիցիա չի կազմի ՔՊ-ի հետ: Կարծում եմ, որ կուսակցությունը խորհրդարան չի անցնի անգամ: Եթե ՀՀԿ անվանումը փոխեին, միգուցե կան որոշ պատգամավորներ, ովքեր արժեր, որ հայտնվեին խորհրդարանում, սակայն ՀՀԿ անվան տակ, բացառում եմ»,-ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցության հերթական մանիպուլյացիաներից է Նիկոլ Փաշինյանի անունը շահարկելով ժողովրդից քվե ստանալը: Հակոբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն արդեն սկսել է քարոզարշավը՝ մարդկանց մոլորեցնելու համար: «Քվեախցում իրենք իրենց չեն ընտրի, կընտրեն «Իմ քայլը» դաշինքին»,-իր կարծիքը հայտնեց Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել