Նիկոլի վերջին ելույթից հետո բազմաթիվ մարդկանց, այսպես կոչված, խորը հիասթափությունը ամենալավ բաներից մեկն ա, որ պատահել ա հեղափոխությունից հետո: Հարաբերությունների առողջացման միտում ա նկատվում, ու նաև հասկանալի ա դառնում՝ ով էր աստվածացնում կամ դեմոնիզացնում, ով էր ինչ ակնկալում ու ինչ արժեհամակարգի կրող ա իրականում, ով ոնց արձագանքելով՝ ինչքան կտրեց կոնտեքստից, ով չարախնդաց, իսկ ով տխրեց կամ փորձեց հասկանալ՝ իրականում ինչ ա ասվում ու ինչ նպատակով: Էյֆորիան ընկնում ա, ջրերը պարզվում են, ըստ այդմ հույս կա, որ առողջ քննադատության ձայնն ավելի լսելի ա դառնալու, քան անպիտան աղմուկը, ու որ պղտոր ջրում ձուկ բռնողներն էլ փորուփոշման գնալու են տուն: Առավել ևս՝ ոսկե ձուկ բռնել փորձողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: