Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, ով այժմ աշխատում է Չինաստանի ազգային թիմի հետ, կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատահական է հաղթել «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում (2:1).

«Մեկ խաղում ինչ ասես կարող է պատահել: Անգլիական թիմի հաղթանակը պատահականություն էր:

«Մանչեսթեր Յունայթեդը» 85 րոպե շարունակում պաշտպանվում էր և կարող էր 4 գոլ բաց թողել: Իհարկե, հիմա «Յուվենտուսը» զայրացած է պարտության պատճառով:

«Միլանը» պետք է շատ զգույշ լինի»,- Լիպիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի` «Միլանի» և «Յուվենտուսի» միջև խաղը կկայանա վաղը` նոյեմբերի 11-ին, Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում և կմեկնարկի ժամը 23:30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել