Ուրեմնս՝ առաջին նկարում Երևանի հիմիկվա քաղաքապետ Հայկ Մարությանն է, ով գնացել է ինչ-որ ճստիկ-պստիկ եսիմ ինչ բացելու, ու մեջքի հետևում տեսնում եք շքախումբը։ Ըհը, երկրորդ նկարում էլ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով երևի ինչ-որ տեղ ա գնացել, ու տեսնում եք շքախումբը։
Ոչինչ չի փոխվել, նույն Երևանի քաղաքապետարանն է, շոպլիկության սուբյեկտներն են։
Ու չմոռանամ ասեմ, որ ակտիվ նայել եմ ավագանու վերջին բոլոր նիստերը, ոչինչ չի փոխվել․ ոնց առաջ սաղովի հլու-հնազանդ ձեռք էին բարձրացնում, հիմա էլ բոլորն ամեն ինչի կողմ են ու բոլորը միշտ «էդ են ուզել»։ Մենակ ոչ մեկ Նաիրայի չոլկայից չունի :((
ՀԳ․ Հա, ճիշտ ա, Մարությանի հետ նկարվում են երեխեքը։ Հա բա, հայտնի դերասան է, դրա համար։
Սիրում եմ բոլորիդ։
Մնաց՝ Հայկը մի երկու տուն էլ Երևանում առնի, մեկ էլ նախկին քարտուղարուհիներին ու օգնականներին փոխի, սարքի ՔՊ-ական ու վսյո․․․ Նաղդ կարա անունը փոխի, դնի Տարոն Մարգարյան
Չեմ ալարի ու կասեմ՝ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի տարբերությունը միայն հապավումների քանակն է։
Ձեզ մի քիչ տեսած պահեք։
Թեթև ավելացում․ ԱԺ պատգամավորն ի՞նչ կապ ունի։