Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Հաքքարիից ընտրված պատգամավոր Լեյլա Գյուվենը բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ըստ IHA-ի` դեռևս հունվարի 31-ին ձերբակալված պատգամավորն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 7-ին դատարանը մերժել է նրան ազատ արձակելու պահանջը:

Նշենք, որ Գյուվենը մեղադրվում է «ժողովրդի մեջ քինախնդրություն և թշնամանք տարածելու» մեջ և  Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ սոցցանցում կատարած գրառումների համար:  Նրան սպառնում է 17 տարի 6 ամսից մինչև 31 տարի 6 ամիս ազատազրկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել