Ադրբեջանական «virtualaz.org» կայքը հաղորդել է, որ Ռուսաստանի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխիևը, «Россия-1» հեռուստակայանի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը մասնակցելով, հայտարարել է. «Հայաստանում թավշյա հեղափոխությունն իրականացվեց ԱՄՆ-ի ղեկավարությամբ, բայց այսօր Հայաստանում ասվում է, թե այդ իշխանափոխությունը որևէ առնչություն չի ունեցել ամերիկացիների հետ: Բնավ այդպես չէ: Հայաստանում կառավարելի իշխանության հաստատումն ԱՄՆ-ի համար անհրաժեշտ էր տարածաշրջանում Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ռազմաբազա ստեղծելու համար, այդ պատճառով էլ ամերիկացիներն ընդլայնեցին ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ակտիվությունը: Ամերիկացիներն այս կապակցությամբ ունեն իրենց սեփական նախագիծը և ցանկանում են խաղաղության հաստատման և խաղարար ուժերի տեղակայման անվան ներքո ԼՂ-ում իրենց զորայիններին տեղակայել ու այդպիսով ճնշում գործադրել Իրանի վրա: Պարզ չէ՝ պաշտոնական Երևանը կընդունի այդ նախագիծը, թե ոչ, բայց Ջոն Բոլթոնը Երևան կատարած այցի ժամանակ նման նախագիծ է ներկայացրել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել