«ՀՀ գյուղատնտեսության փոխնախա­րար Արտակ Քամալյանը, պարզվում է՝ այնքան էլ աղքատ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, «Audi 05» և «Audi 07 3.0 L» մակնիշի ավտո­մեքենա: Փոխնախարարը 4 ընկերու­թյունում բաժնետոմսեր ունի 91 հազար 725 դոլարի և 795 հազար 870 ռուսական ռուբլու չափով և 13 հազար 222 դոլարի չափով պարտատոմսեր: 

Քամալյանի դրամական միջոցները կազ­մում են 145 հազար եվրո, 393 հազար դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 հա­զար 500 շվեյցարական ֆրանկ և 200 հազար ռուբլի: Որպես եկամուտ փոխ­նախարարը հայտարարագրել է սեփա­կան աշխատավարձը՝ երկու աշխա­տանքի վայրից ստացած: Ի դեպ, պաշ­տոնը ստանձնելու օրվա դրությամբ այն կազմել է ընդհանուր 365 հազար ռուբլի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել