«Ժողովուրդ». 145.000 եվրո, 393.000 դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24.500 շվեյցարական ֆրանկ և 200.000 ռուբլի. գյուղատնտեսության փոխնախարարի դրամական միջոցները
10:10 , 7 նոյեմբեր, 2018
«ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, պարզվում է՝ այնքան էլ աղքատ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, «Audi 05» և «Audi 07 3.0 L» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը 4 ընկերությունում բաժնետոմսեր ունի 91 հազար 725 դոլարի և 795 հազար 870 ռուսական ռուբլու չափով և 13 հազար 222 դոլարի չափով պարտատոմսեր:
Քամալյանի դրամական միջոցները կազմում են 145 հազար եվրո, 393 հազար դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 հազար 500 շվեյցարական ֆրանկ և 200 հազար ռուբլի: Որպես եկամուտ փոխնախարարը հայտարարագրել է սեփական աշխատավարձը՝ երկու աշխատանքի վայրից ստացած: Ի դեպ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ այն կազմել է ընդհանուր 365 հազար ռուբլի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: