Շոտլանդիայի բնակչուհին սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ մի հումորային տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ կրծքի երեխային իբր թե գինի է խմեցնում, հաղորդում է The Sun-ը:
Snapchat-ում տեղադրված տեսահոլովակում մայրը մանկական տակդիրով երեխային է մեկնում գինու շիշը, որը այն խլում է և ագահորեն խմում: Այնուհետև օգտատերերից մեկը այն տեղադրում է Facebook-ում, որն ունենում է 700 հազար դիտում: Դրանից հետո կնոջը սկսում են քննադատական և սպառնալիքներով մեկնաբանություններ ուղարկել:
Վախեցած շոտլանդուհին կապնվել է լրագրողների հետ և բացատրել, որ դա բեմադրված հոլովակ է և շշում գինի չի եղել, և որ նա վախենում է իր և երեխաների կյանքի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



