Ֆրանսիայի խաղաղօվկիանոսյան տարածքներից Նոր Կալեդոնիայում կայացել է անկախության հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 60%-ը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի կազմում մնալուն: 

Այս հանրաքվեի հետ կապված բավական կարևոր է ոչ թե դրա արդյունքը, այլ բուն հանրաքվեի փաստը: Ֆրանսիան շուրջ 280 հազար բնակչություն ունեցող Նոր Կալեդոնիային արդեն 2-րդ անգամ է տալիս նման հանրաքվեի անցկացման հնարավորություն: Այս ամենը հանդիսանում է ժողովուրդների անքակտելի ինքնորոշման իրավունքի իրացման կարևոր դրսևորում և նմանատիպ հարցերի կարգավորման համար օրինակելի, ժողովրդավարական և քաղաքակիրթ մեխանիզմ: 

Շոտլանդիայի, Նոր Կալեդոնիայի օրինակները կարևոր են միջազգային հարաբերություններում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ընկալումների փոփոխման, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացում:

#ՆորԿալեդոնիաԲիզիմդիր #NKpeace

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել