Ժամանակակից աշխարհում դավանանքի ու կրոնական պատկանելության մասին վեճերը «հնացած» ու ոչ քաղաքավարի են համարվում: Այնուհանդերձ, անհերքելի փաստ է, որ մարդկանց մեծ մասի համար կրոնին առնչվող հարցերն ու քննարկումները բավական զգայուն թեմա են:
Եվ այն առավել հետաքրքիր ու բուռն է դառնում, երբ հարցը վերաբերում է աստղերին, հայտնի մարդկանց կրոնական «նախասիրություններին»:
Ստորև msn.com կայքը ֆոտոշարքով ներկայացրել է բազմաթիվ կրոնափոխ եղած հայտնիների, որոնք ամուսնության, լուրջ տրավմաների և կյանքի իմաստի որոնման ճանապարհին հրաժարվել են իրենց սկզբնական դավանանքից:
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ՛Քոնորը վերջերս հայտարարել է իսլամի հետևորդ դառնալու մասին:
Սուպերմոդել Կառլի Կլոսը միլիոնատեր Ջոշուա Քուշների հետ ամուսնանալուց հետո հուդայականություն է ընդունել:

Նախկին կաթոլիկ Թոմ Քրուզը Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ է:
Դերասանուհի Քեթի Հոլմսը Քրուզի հետ ամուսնանալուց հետո ևս դարձել է Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ, սակայն ամուսնալուծությունից հետո հրաժարվել է այդ հավատքից:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նախկին հետևորդ Մադոննան այժմ կաբալիզմի հետևորդ է:
Դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը, որը նախկինում կաթոլիկ էր, այժմ հինդուիզմ է դավանում:
Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը բանտում գտնվելու ժամանակ իսլամ է ընդունել:
Երաժիշտ Բոբ Դիլանը հրաժարվել է հուդայականությունից ու քրիստոնյա է դարձել:
Ռեփեր Սնուփ Դոգը եղել է Ռաստաֆարական շարժման, իսլամի, մորմոնիզմի հետևորդ:
Ջոն Տրավոլտան Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ է:
Երգչուհի Թինա Թըրները բուդդիզմ է դավանում:
Դերասանուհի Դրյու Բերիմորն ամուսնությունից հետո հուդայականություն է ընդունել:
Դերասան Օռլանդո Բլումը, որ նախկինում Անգլիկան եկեղեցու հետևորդ էր, այժմ բուդդիզմ է դավանում:
Դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոն Արթուր Միլերի հետ ամուսնության պատճառով հուդայականություն է ընդունել:
Դերասան Շայա ԼաԲաֆը մերժել է հուդայականությունն ու քրիստոնեություն ընդունել:
ԱՄՆ նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, միլիոնատեր Ջարեդ Քուշների հետ ամուսնանալուց հետո հուդայականություն է ընդունել:
Դերասանուհի Շերոն Սթոունը բուդդիզմի հետևորդ է:
Նախկին կաթոլիկ դերասան Ռիչարդ Գիրը բուդդիզմ է ընդունել:
Երաժիշտ Բոբ Մառլին եղել է Ռաստաֆարական շարժման հետևորդ, սակայն մահից առաջ քրիստոնյա է դարձել:
Հրեաների ընտանիքում ծնված Ալբերտ Էյնշտեյնը դարձել է ագնոստիցիզմի հետևորդ:



