Այսօր,մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Աբովյան 5 հասցեում կատարվող շինարարության հետ կապված։ 
Վաղ առավոտից <<Իմ քայլը>> և <<Լույս դաշինքի>> ավագանու անդամները հրճվանքով, ծափահարություններով և այլ անկաշկանդ ուրախության դրսևորումներով տարածում են մի տեղեկություն, թե իրենց հաջողվել է կասեցնել ապօրինի շինարարություն։
Մենք ևս ստացել ենք նույն ահազանգը և ուսումնասիրելով իրավիճակը, ցավով պետք է փաստեմ, որ մեր գործընկերները խառնվել են երկրի տնտեսվարող սուբյեկտների վեճի մեջ և փաստորեն ինչ-ինչ պատճառներով (ենթադրում եմ քաղաքական), ցուցաբերել են խայտառակ կողմնակալություն։

Բացատրեմ... 
Առաջինը՝ խնդիրը նրանում է, որ հարակից տարածքում շինության սեփականատերը, նպատակ ունենալով վաճառել իր սեփականությունը նշված հասցեում շինարարություն իրականացնող ընկերությանը, փաստացի շանտաժի է ենթարկել (դիմել է ոստիկանություն, դիմել է դատարան, և այլն և այլն) նրանց , որպեսզի թանկ գնով վաճառի իրեն պատկանող տարածքը։ 
Երկրորդ՝ տեղեկացնեմ նաև , որ բոլոր վարչական և քրեական գործերը, որոնք հարուցվել էին այդ շինարարության շուրջ, կասեցվել էին, քանզի հիմքեր չէին հայտնաբերվել։ 
Այժմ, գործը այդ շանտաժիստ <<հարևանի>> ջանքերով շարունակում է պտտվել դատական տարբեր ատյաններում։

Սա է իրողությունը!

Հարգելի՛ գործընկերներ, Դուք գոնե հասկացա՞ք թե ինչ եք արել։ 
Փաստացի՝ անիմաստ աղմուկ բարձրացնելով, ընդհամենը օգնել եք մի շանտաժիստի։
Երեխեք ջան, բոլորդ էլ գրել և կարդալ գիտեք՝ գրագետ մարդիկ եք և մինչև <<վերնաշապիկներ պատռելը>> մի փոքր փաստաթղթերը ուսումնասիրեք, գործի իսկությունը հասկացեք հետո նոր բղավելով նետվեք <<արդարության պայքարի>> գիրկը։
Փաստորեն, այսօր դուք բարձրացրեցիք մի շանտաժիստի շինության կապիտալիզացիայի գինը։
Շնորհավորում եմ ձեզ, երեխեք ջան)))

Image may contain: sky, cloud and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել