
Մարի Կյուրին բավականին շատ բան է արել ֆիզիկայի և քիմիայի ոլորտներում նոր հայտնագործություններ անելու համար։ Նա ծնվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, աղքատ ընտանիքում։ Հայրն ուսուցիչ էր, իսկ մայրը մահացել էլ դեռևս նրա երեխա ժամանակ։ Աղջիկը դեռևս դպրոցական տարիներից բավականին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում քիմիայի և ֆիզիկայի հանդեպ։ Նա ջանասիրաբար սովորում էր և միայն 24 տարեկանում՝ բավականաչափ գումար հավաքելուց հետո, կարողացավ տեղափոխվել Փարիզ, որտեղ ավարտեց Սորբոնի համալսարանը։
Հետաքրքիր փաստեր Մարի Կյուրիի մասին
- Նա իր կրծքին միշտ կրում էր ուրանով լցված սրվակը, որը համարում է իր թալիսմանը։ Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս նա իր անվտանգության համար ոչինչ չէր ձեռնարկում, այդ պատճառով էլ ապրեց մինչև 66 տարեկանը։
- Նա երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ 1903 թվականին՝ ֆիզիկայի համար և 1911 թվականին՝ քիմիայի։
- Մարի Կյուրին Փարիզում և Վարշավայում Կյուրի անվան ինստիտուտի հիմնադիրն է։
- Նա իր ամուսնու հետ միասին հայտնաբերել է պոլոնիումը, որն անվանել է ի պատիվ իր հայրենիքի՝ Լեհաստանի։
- Երկրորդ տարրը, որի բացահայտման համար ինքն ու ամուսինը 12 տարի չարչարվել են, ուրանն էր։
- Մարի Կյուրին 85 գիտական ընկերությունների անդամ էր և ուներ 20 գիտական աստիճան։
- Չնայած որ նա իր ամբողջ կյանքում աշխատել է ռադիոակտիվ նյութերի հետ, ունեցել է երկու աղջիկ։
- Նրա ավագ դուստրը նույնպես ամուսնացել է քիմիկոսի հետ և Մարիի՝ Նոբելյան մրցանակ ստանալուց 24 տարի անց նույնպես դարձել Նոբելյան մրցանակակիր։
- Մարի Կյուրին Սորբոնի համալսարանի առաջին կին դասախոսն էր։
- Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իր ավագ դստեր հետ շրջում էր հոսպիտալներով և բժիշկներին սովորեցնում ռենտգեն ապարատով աշխատելու ձևերը, որպեսզի նրանք ավելի հաջող անցկացնեին վիրավորների վիրահատությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել