Առաջիկա խորհրդարանական ընտրություններին բնականաբար ՔՊ-ն բավական մեծ թվով ձայներ կհավաքի մինիմում 60%, բարգավաճը կունենա մի քանի պատգամավոր, անցողիկ փուլը կհաղթահարեն նաև Լույս դաշինքը և Սասնա ծռեր կուսակցությունը, դաշնակցությունը և օրինացը չեն հաղթահարի անցողիկ շեմը և վերջապես ինչքան էլ չուզենք, բայց ՀՀԿ-ից որոշ անդամներ պետք է լինեն խորհրդարանում, քանի որ ներկայիս վիճակում ընդդիմության պակաս է զգացվում, իսկ ՀՀԿ-ից լավ ծակուծուկերին ոչ ոք ծանոթ չէ, հուսով եմ ճիշտ որոշում կկայացնի ու կառաջադրվի նորմալ վարկանիշ ունեցող անձանցով:
Հաջողություն բոլորիս ... Ու հիշեք որ ամեն ինչից դուրս ամենակարևոր հարցը երկրի զարգացման գործընթացն է, ոչ թե Ձեր ամբիցիաները ու մնացած պրինցիպները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagrush/posts/2726691360693003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել