Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հանդես կգա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման օգտին: Այդ մասին նա հայտարարել է  Կիևում. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշենք, որ Մերկելը հանդիպել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Պորոշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ կանցլերի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ուկրաինական կողմը հավատարիմ է մնում Դոնբասում հակամարտության կարգավորմանն ուղղված մինսկյան պայմանավորվածություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել