Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հանդես կգա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման օգտին: Այդ մասին նա հայտարարել է Կիևում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշենք, որ Մերկելը հանդիպել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Պորոշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ կանցլերի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ուկրաինական կողմը հավատարիմ է մնում Դոնբասում հակամարտության կարգավորմանն ուղղված մինսկյան պայմանավորվածություններին: