Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ նսեմացնում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Դա մեզ համար անվտանգության խնդիր է և ոչ միայն մեզ համար՝ միջազգային անվտանգության խնդիր է, ու դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել