Գիտնականները բազմաթիվ բնակարաներում հայտնաբերել են փոշու միջոցով տարածվող և մաշկի միջոցով օրգանիզմ ներթափանցող անհայտ թունաքիմիկատ:

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ TDTBPP անվանումով աղտոտիչը հանդիպում է ոչ միայն էլեկտրոնային թափոնների վերամշակման հատուկ գործարաններում, այլև սովորական մարդկանց բնակարաններում:

TDTBPP պարունակության ցուցանիշները ստուգվել են օդում, ջրում, տեղումների նստվածքներում, և աղտատվածության աստիճանը առավել բարձր է եղել բնակարանների փոշու մեջ: Այս նութը խիստ թունավոր է, սակայն դրա ազդեցությունը օրգանիզմի վրա դեռ չի ուսումնասիրվել: Այն օգտագործվում է որպես հրակայուն նյութ, ինչպես նաև տարբեր տեսակի սպառողական ապրանքների ճկունությունը բարձրացնելու համար: Նմանատիպ նյութեր օգտագործում են պլաստմասսաների, լարերի և էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել