Tert.am-ը գրում է.
Ես էլ եմ ինձ համարում ավելի շատ սեփականատեր, քան գործարար, որովհետև ասենք՝ բաժնետեր եմ կոնկրետ 1-2 ՍՊԸ-ների մեջ. մեր հիմնարկներն իրենց համար աշխատում են, երևի թե, ամիսը մեկ անգամ այնտեղ չեմ լինում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահան Կարապետյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե ինքը գործարար չէ, սեփականատեր է, ինչպես ասել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հետ խոսել է վերջին տարաձայնություններից հետո, գուցե իրեն երկրորդ շանս տան, և ինքն էլ ԲՀԿ-ի ցուցակով մասնակցի արտահերթ ընտրություններին՝ Վահան Կարապետյանն ասաց.
«Ես ճիշտն ասած՝ որոշում չեմ կայացրել ու ոչինչ չեմ բացառում: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ճիշտն ասած՝ հանդիպել ենք ես ու Գագիկ Ծառուկյանը, մեր մեջ ավելի շատ թյուրիմացություն է եղել, որը որ բերել է այս վիճակին, որը մենք ունենք: Կուսակցությունից դուրս գալու, սկզբունքայնության հետ կապված՝ խնդիր է եղել, ես Հայաստանում չէի, վերադառնալուց հետո այդ ամենը շատ վատ տարա, հետո պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը չէր այդ ամենի պատճառը: Եկեք էդքան բացվածք չտանք, թե ինչ հարց է եղել, կոնկրետ պրոցեսի հետ կապված է եղել: Ես մինչ այդ հայտարարություն էի արել ու քաղաքապետի ընտրության պրոցեսին չէի մասնակցում, այնպես չի՝ թիմի հետ չեմ եղել կամ ուրիշի թիմում եմ ինձ տեսնում»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



