Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ Նիկոլի թիմի մեծ մասը մեծ հաճույքով Նիկոլի «մեջքից խփում ա», հիմա համոզվեցի՞ք։ Ձեզ թվում ա՝ համայնքապետարանին Նիկո՞լն է խնդրել՝ փողը տա։
Չէ, չէ, տղերքը որոշել են շեֆին լավություն անել (երևի մարզպետն ա խնդրել) ու էդ լավությունը, ինչպես բոլոր իրենց «լավությունները», շեֆին բեսամբ խանգարել են։
Ամենախնդալուն էլ էնա, որ մի հատ էլ համայնքապետարանը «հըբարտ» դրա մասին ստատուս ա գրել ու գովազդ ա դրել էդ ստատուսը։
Հուսանք՝ օր ու գիշեր համայնքապետարանների բյուջեն «փրկող» պաշտոնյան չի ալարի ու կհասնի Իջևան՝ հասկանալու համար, թե էդ ո՞նց եղավ, ի՞նչ հիմքով ու ե՞րբ (չմտածեք, չի անելու, քանի որ երեկվանից ինչ էս թեմայով իրան թեգում են, կորելա մարդը, չկա, չի երևում․ երևի իրա աշխատասենյակի նկարներն ա թարմացնում)։
Կարճ ասած՝ ինչքան Նիկոլը էս թիմով լինի, էնքան երկու օրը մեկ ինչ-որ թեմայով ՖԲ-ում կդառնա վատ իմաստով քննարկման առարկա, ու էնքան էս թիմն ամեն ինչ անելու ա, որ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի տարբերությունը մենակ հապավումների տառերը լինեն։
#Սիրումեմբոլորիդ
#մոլորակիփրկիչներ
#մենքդեմենքբյուջեիմսխմանը