Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հավանություն է տվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձին: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը: 

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին կարծում է, որ Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակվողական եռյակն ակումբի պատմության լավագույններից է: Բացի այդ, Մեսսին գտնում է, որ բրազիլացու վերադարձը կմեծացնի «Բարսելոնայի» հնարավորությունները Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ 26-ամյա Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ 2017 թվականի ամռանը: Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել