Օուեն Մաստերսոնը մեկ տարեկան տղա է Սփրինգֆիլդից, ԱՄՆ, որը ծնվել է առանց գանգի։ Տղայի ծնողներն իրենց պատմությամբ կիսվել են Springfield News-Leader պարբերականի հետ։ Ակալվարիան զարգացման հազվադեպ արատ է, որի դեպքում բացակայում են գանգի միացման ոսկորները, ուղեղի ամուր թաղանթը և դրանց հետ կապված մկանները, սակայն առկա է գանգի հիմքը և դիմային ոսկորները (Օուենի դեպքում հոնքերից վերև ոսկրային հյուսվածքները բացակայում են)։Jessica Masterson holds her one-year-old son Owen at their home on Thursday, October 11, 2018. Owen was born missing the top part of his skull and was not expected to survive childbirth.

Երբ հղիության 24 շաբաթում ՈՒՁՀ–ից հետո բժիշկը բացատրել է Ջեսիկային և Թոմ Մաստերսոնին, որ պտուղը զուրկ է գանգից, և ամենայն հավանականությամբ, ուղեղի զարգացման խնդիրներ էլ կարող են լինել, Թոմն ուշագնաց է եղել։ Բժիշկներն առաջարկել են Ջեսիկային հրաժարվել պտղից, սակայն նա չի համաձայնել։An On Angels Wings photographer took this photo of Tom, Jessica, Owen and Ryleigh Masterson when Owen reached 6 months.

Օուենը ծնվել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին։ «Նա լաց եղավ, և մենք անսահման երջանիկ էինք»,– պատմում է Ջեսիկան։ Ամուսինները հրաժեշտ են տվել Օուենին հանդիպումից անմիջապես հետո։ Մոր խոսքերով՝ նրանք վախենում էին, որ նրա հետ անցկացրած ամեն մի րոպեն վերջինն է լինելու։ Սակայն րոպեներն անցնում էին, իսկ Օուենի հետ ամեն բան կարգին էր։

Michelle Renfro, the On Angel Wings photographer who has  been following Owen Mastersos story since before he was born, recently took this photo to commemorate his 1-year birthday.

Այժմ Օուենը սննդաբանի, լոգոպեդի, վնասվածքաբանի և մանկաբույժ-նյարդաբանի հսկողության տակ է։ Նա չի կարողանում կարգին շարժվել, սողալ, նստել, գլորվել։ Նրան հատուկ սարքավորում է անհրաժեշտ դրա համար։ Օուենի լսողությունն ու տեսողությունը կարգին են։ Նա ժպտում է, ծիծաղում, փորձում է կրկնել ծանոթ ձայները։ «Իհարկե, այս ամենը շատ բարդ է, սակայն ես ոչինչ չէի ցանկանա փոխել։ Ես սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա»,– ասում է Օուենի մայրը։

An On Angel Wings photographer took this photo of Owen Masterson shortly after he was born. Owen was born without much of his skull and was not expected to survive birth.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել