Համացանցի օգտատերերին բարկացրել է տղամարդը, որն առաջարկել է աղջկան նիհարել՝ հարաբերությունները շարունակելու համար։ Նրա հաղորդագրությունը հրապարակվել է Mumsnet կանանց ֆորումում։

WigglyBraddins մականունով աղջիկը գրել է, որ չգիտի, թե ինչպես պատասխանի «ջենթլմենի» հաղորդագրությանը, որի հետ վերջերս ինտիմ կապ է ունեցել։

«Ես պետք է ազնիվ լինեմ։ Դու իմ ճաշակով չես, և դա է ճշմարտությունը։ Ինձ գրավում են սլացիկ աղջիկները, ես ոչինչ չեմ կարող անել»,– հայտարարել է տղամարդը։ Նամակում նա նաև նշել է, որ ատում է այն մարդկանց, որոնք թելադրում են կնոջը, թե ինչ տեսք պետք է նա ունենա։

Սակայն ավելորդ քաշի խնդիրը խանգարում է իրեն,– գրել է «Ջենթլմենը»։

Ֆորումի անդամներին խիստ զայրացրել է նման հաղորդագրությունը և առաջարկել են կնոջը արգելափակել տղամարդուն և այլևս երբեք նրա հետ չհանդիպել։

«Գնա գրողի ծոցը»,- ահա այսպես է պետք նրան պատասխանել,– գրել են օգտատերերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել