Panorama.am-ը գրում է.

Նուբարաշենի հոգեբուժարանի փոխտնօրեն Արմենակ Բակունցը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում պնդում է՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀԿ-ական է։

ՄԻՊ աշխատակազմում ծանոթացել են բաց նամակին։ Բակունցին հիշեցնում են՝ օմբուդսմենն անկուսակցական է։

«Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցական պատկանելիություն չունի, նա անկուսակցական է, անկողմնակալ է ցանկացած հարցում, առաջնորդվում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի աշխատակից Արև Ավագյանը։

Հիշեցնենք, որ Բակունցը բաց նամակով Փաշինյանին պատմել էր Բժշկականում տեղի ունեցած միջադեպի «պատճառների» մասին, ստորագրահավաքը նախաձեռնողին ու դրան միացածներին։

Ի դեպ,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանում է. «Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն»։

ՄԻՊ աշխատակազմից չմեկնաբանեցին Նարեկ Վանեսյանի հայտարարությունն այն մասին, ըստ որի, ՄԻՊ հրապարակած տեղեկատվությունը  «հեռու է իրականությունից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել