Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում արած  հայտարարությունները. հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ-ն համեմատել է Բոլթոնի խոսքերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ավելի վաղ արած հայտարարության հետ, ըստ որի` ԱՄՆ-ը  ՀՀ-ում աջակցել է որոշ խմբերի:

«Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ասվում է նաև, որ «Բոլթոնը պահանջել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից (չէր թաքցվում, որ խոսքը գնում է ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին)»:

«Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է  ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- գրված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել