Armenpress.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետն ասաց, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-ասաց Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված վեց հարց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել