Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և, ենթադրում եմ, գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ, ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը։ Բնականաբար, ես մերժում եմ նրա խնդրանքը: Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունն առավել քան ճիշտ էր, ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր, և հրապարակում եմ այն: Իհարկե, այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները ազգային պատկանելությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնկալներ․ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:
Հ.Գ. Ի դեպ, երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել․ դա օրենքի պահանջն է։
Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Կից նյութն՝ այստեղ։