Սթրիմերների մեծ մասն աչքի չի ընկնում խոսքի մաքրությամբ, սակայն Անիտան, որը Twitch-ում իր սեփական ալիքն է վարում, գերազանցում է բոլորին։ Բանն այն է, որ աղջիկը տառապում է Տուրետայի համախտանիշով, որը ստիպում է նրան մշտապես հայհոյել՝ իր կամքին հակառակ։
Տուրետայի համախտանիշը կենտրոնական նյարդային համակարգի գենետիկորեն պայմանավորված խանգարում է, որի դրսևորումներից մեկը ձայնային ջղաձգումներն են։ Այսինքն, այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում վերահսկել սեփական խոսքը և բառեր են արտաբերում, հիմնականում հայհոյախառը՝ իրենց կամքին հակառակ։ Նրանք սովորաբար քաշվում են օտար մարդկանցից՝ իրենց լեզվական առանձնահատկության պատճառով։
Անիտան որոշել է պայքարել իր ամաչկոտության դեմ և սկսել է իր սեփական ալիքը վարել, որը շատ շուտով մեծ լսարան է ձեռք բերել. չէ որ միշտ չէ, որ կհանդիպես սիրունիկ աղջկա, որն իրենից անկախ հայհոյանքներ է տալիս։
Անիտան հույս ունի, որ իր սթրիմերի շնորհիվ մարդիկ ավելի շատ բան կիմանան Տուրետա համախտանիշի մասին և ավելի ըմբռնումով կվերաբերվեն իր նման մարդկանց։ Աղջիկը նաև հույս ունի, որ Twitch-ի ղեկավարությունն իրեն չի արգելափակի կանոնները խախտելու համար. չէ որ ինքը դիտավորյալ չի հայհոյում։