Microsoft-ի ղեկավար Բրեդ Սմիթը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի մասնակցել Պենտագոնի հետ պայմանագիր կնքելու մրցույթին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ զիծառայողներն արժանի են  Microsoft-ի աջակցությանը:

Նա նաև հավելել է, որ ընկերությունը պատրաստ է Պենտագոնին վաճառել ցանկացած տեխնոլոգիա:

Սմիթն ընդգծել է, որ Microsoft-ը չի պատրաստվում հրաժարվել տվյալ մրցույթից՝ չնայած հասարակության քննադատությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել