Մարզպետ Կ. Սարուխանյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման հետ կապված խնդիրները քննարկելուց հետո՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում ծանոթացել եմ անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանն ու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների խնդիրներին:

Այցելել եմ նաև սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն՝ ծանոթանալու ծառայության հնարավորություններին և խնդիրներին:

Մարզի հրշեջ փրկարարական ջոկատների ղեկավարների հետ հանդիպմանը փաստել եմ, որ ԱԻ նախարարությունը եզակի կառույցներից է, որ ունի օգնելու առաքելություն, և անհրաժեշտ է այդ համբավը բարձր պահել: 

Հանձնարարել եմ առավել զգոն լինել, մեծ ուշադրություն դարձնել բնակչության անվտանգության նորմերին և արգելել յուրաքանչյուր օբյեկտի աշխատանք, որը կարող է իրենից վտանգ ներկայացնել բնակչության համար: 
Բացի այդ՝ Շիրակի մարզը ձմռանը շատ խնդիրներ է ունենում, և հանձնարարել եմ անգամ որակյալ տեխնիկայի սակավության պարագայում ջանքեր ներդնել և կարգապահությամբ լուծել հնարավոր խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել