Mega Millions խաղարկության տոմսը, որն իր տիրոջը 1,537 միլիարդ դոլարի շահում է բերել, գնվել է Հարավային Կառոլինայում։ Գնորդի հասցեն և անունը դեռևս հայտնի չեն։


Խաղարկության կազմակերպիչները հայտարարել են, որ հաղթողը 180 օր ժամանակ ունի գումարը վերցնելու համար։ Նա կարող է իր տվյալները գաղտնի պահել, եթե ցանկանում է։

Հավանաբար հաղթողը մոտակա մեկ շաբաթվա մեջ կհայտնվի և կվերցնի գումարը։ Նա նաև պիտի հոգա իր անվտանգության մասին։ ԱՄՆ-ում միայն 7 նահանգ է հաղթողներին գաղտնի մնալու իրավունք տալիս։

Իմիջիայլոց, հաղթողի կողմից գումարը վերցնելուց հետո 50 000 դոլար պարգևավճար է սպասվում նաև հաղթող տոմսը վաճառողին։

Powerball կամ Mega Millions խաղարկության տոմսն արժե 2 դոլար։ Խաղարկությունն իրականացվում է 44 նահանգներում։ Mega Millions-ում նախորդ խոշոր հաղթանակը գրանցվել է 2012 թվականին՝ 656 միլիոն դոլար, որն այն ժամանակ բաժանվեց 3 հաղթողների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել