Daily Mirror պարբերականը հերթական անգամ շփվել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի սկանդալային հոր հետ: Պարզվել է, որ Թոմաս Մարքլը պատրաստ է անգամ դատարանի միջոցով իր ապագա թոռան հետ շփվելու իրավունք ստանալ:

Նշվում է, որ նա պատրաստ է ներողություն խնդրել թագավորական ընտանիքի մասին իր բոլոր վատ արտահայտությունների համար, միայն թե իրեն թույլ տան Մեծ Բրիտանիա մեկնել և Քենսինգթոնյան պալատում այցելել դստերն ու փեսային: Թոմաս Մարքլը պնդում է, որ ապագա երեխայի երակներում հոսում է նաև իր արյունը և նրա հետ շփվելու համար անգամ պատրաստ է փաստաբանների վարձել: Նա մի քանի անգամ Քենսինգթոնյան պալատ և անգամ Քենթերբերի արքեպիսկոպոսին է դիմել օգնության համար, սակայն ապարդյուն:

Պարբերականը նշում է, որ Թոմաս Մարքլի այս ակտիվությունն անհանգստացնում է թագավորական ընտանիքին: Բացի այդ, նա կարող է ավելի ակտիվանալ, եթե Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռագլանդը, Մեծ Բրիտանիա տեղափոխվի՝ առնվազն մինչև ծննդաբերություն դստեր կողքին լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել