Շատ արդյունավետ դիետա:

Այն հիմնված է ածխաջրերից գործնականում լրիվ հրաժարվելու վրա, բայց միաժամանակ հավասարակշռված է:

Այսպիսի սննդակարգն օգտակար է մարդկանց համար, որոնք մարսողական խնդիրներ ունեն և դժգոհ են իրենց մաշկի վիճակից:

Ընդամենը երկու շաբաթում կնիհարես, ավելի առողջ տեսք կունենաս և քեզ ավելի էներգիայով լի կզգաս:

Ձվով դիետա

1326617951_1300226613_natural-cure-home-remedies-natural-remedies-weight-loss3

Երկուշաբթի

  • Նախաճաշ՝ 1 նարինջ (կարելի է ուտել նաև գրեյպֆրուտ, դեղձ, արքայախնձոր և նման այլ մրգեր, գլխավորը՝ ոչ բանան), 2 բլիթ (ամբողջական հատիկեղենից ալյուրով կամ հատիկաբույսերով), սուրճ կամ թեյ առանց շաքարավազի:
  • Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր:
  • Ընթրիք՝ 2 խաշած ձու, 2 լոլիկ, 500 գ բանջարեղենային աղցան (կարելի է պարզապես վարունգ), 2 բլիթ:

Երեքշաբթի

  • Նախաճաշ՝ երկուշաբթի օրվա նախաճաշի պես:
  • Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, 2 բլիթ:
  • Ընթրիք՝ 120 գ միս (նախընտրելի է՝ տավարի միս), 1 լոլիկ, 1 բլիթ:

Չորեքշաբթի

  • Նախաճաշ՝ երկուշաբթի օրվա նախաճաշի պես:
  • Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան:
  • Ընթրիք՝ 120 գ միս, 1 նարինջ, 1 բլիթ, թեյ կամ սուրճ:

Հինգշաբթի

  • Նախաճաշ՝ երկուշաբթի օրվա նախաճաշի պես:
  • Ճաշ՝ 120 գ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 լոլիկ, 1 բլիթ:
  • Ընթրիք՝ 120 գ միս, 2 լոլիկ, 1 խնձոր, 1 բլիթ:

Ուրբաթ

  • Նախաճաշ՝ երկուշաբթի օրվա նախաճաշի պես:
  • Ճաշ՝ 200 գ շոգեխաշած ձուկ, 1 լոլիկ, 1 բլիթ:
  • Ընթրիք՝ 500 գ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կաղամբ, կարտոֆիլ, լոբազգիներ), 1 խաշած ձու, 1 լոլիկ:

Հանգստյան օրերին կարող ես սնվել ինչպես սովորաբար: Գլխավորը չափից շատ չուտելն է, ալկոհոլային խմիչքներ չխմելը, կոնսերվանտներով մթերքներից խուսափելը, աղ չօգտագործելը: Զգալիորեն կնիհարես 15 օրում:

Երբ հասնես ցանկալի արդյունքին, պետք է շաբաթը մեկ անգամ պահպանել ստորև բերված սննդակարգը․ այդ դեպքում կորցրած կիլոգրամները հետ չեն գա:

  • Նախաճաշ՝ 2 բաժակ ջուր կիտրոնի հյութով:
  • Ճաշ՝ 1 խաշած ձու, 1 բլիթ, 1 լոլիկ, 1 խնձոր:
  • Ընթրիք՝ 1 խաշած ձու, 1 բլիթ, 1 լոլիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել