Հարսանեկան լուսանկարում տեսողական պատրանքը օգտատերերին ստիպել է հավատալ, որ հարսանիքի ժամանակ հարսնացուն մերկացել է, գրում է The Mirror-ը:

Լուսանկարում հարսանեկան զգեստով հարսնացուն է՝ հյուրերի շրջապատում: Սակայն գոտկատեղից ներքև երևում է նրա մերկ մարմինը: Առաջին հայացքից թվում է, թե հարսանցուն մերկացրել է հետույքը:

Սակայն ուշադիր զննելիս պարզ է դառնում, որ դա տեսողական խաբկանք է: Առաջին պլանում հյուրերից մեկի մերկ ձեռքն է՝ մարմնին հպված, որը հեռվից հետույք էր հիշեցնում:

Օգտատերերից ոմանք պնդում են, որ երկար են զննել լուսանկարը, մինչ նկատել են, որ դա տեսողական խաբկանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել