168.am-ը գրում է.

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում: Այդ մասին հոկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունում:

«ՌՆԽ-ի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 31-ին,-հայտնել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այն կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի մոտեցման բաղկացուցիչ մասը՝ հիմնված ուժեղ պաշտպանության եւ սուբստանտիվ երկխոսության վրա: Այս հանդիպումն ութերորդը կդառնա վերջին երկու տարվա ընթացքում»:

ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանդիպմանը կքննարկվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը, Եվրոպայում սովորական զինված ուժերի հետ կապված իրադրությունը, այդ թվում՝ Նորվեգիայում դաշինքի կողմից անցկացվող աննախադեպ մասշտաբների Trident Juncture 2018 զորավարժությունների համատեքստում՝ ավելի քան 50 հազար մարդու մասնակցությամբ:

Բացի այդ, կողմերը հերթական անգամ կկրկնեն Ուկրաինայի վերաբերյալ իրենց դիրքորոշումները՝ առանց լսելի լինելու մեծ հույսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել