86,8 միլիոն դրամով նվազեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները:

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիկովն Իսրայելի հետ քննարկում է ռազմական համագործակցության ծրագրերը:

Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանն այս տարվա սեպտեմբեր ամսին այցելեց Ադրբեջան, նրան ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մենք հետագայում, իհարկե, զղջալու ենք, որ այս օրերին թույլ ենք տվել, որպեսզի թշնամի պետությունն ամրապնդի իր ռազմական հարաբերությունները տարբեր երկրների հետ ու դրան գումարած, որ այդ օրերին նվազեցրել ենք երկրի պաշտպանությանը տրվող գումարները, սակայն հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ առաջնահերթ պետք է մտածել առաջնագծում կանգնած զինվորի թիկունքը պաշտպանելու և նրան ողջ ու առողջ իր հայրական օջախ ճանապարհելու մասին:

Թշնամին ոչ մի պարագայում չի քնում, նա միշտ սպասում է հարմար առիթին:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կառավարությունից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի տեխնիկական շտկումներ կատարվեն, որպեսզի կառավարության գաղտնի նիստում ներկայացնի, թե հատկացվող գումարներն ինչպես են ծախսվելու:

Հույս ունեմ՝ նախարարի պաշտոնակատարը ուշադիր հետևել է հակառակորդի գործողություններին, և համապատասխան ձևով գոնե այդ գումարները կծախսվեն հանուն զինվորի անվտանգության:

Իսկ հատկացվող գումարների նվազումը մտածելու տեղիք է տալիս․ չէ՞ որ պատերազմական իրավիճակում պետությունը և ժողովուրդն առաջին հերթին պետք է բանակին զինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել