Որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող առանց քմծիծաղի դիտել այն ամենը, ինչ այսօր կատարվում է երկրի քաղաքական դաշտում։ Եթե Ազգային ժողովում կատարվող ամբողջ ֆարսը կատակերգական մի ֆիլմ կամ ներկայացում լիներ, բնականաբար, լիաթոք ծիծաղ կհարուցեր, բայց զավեշտալին այն է, որ այդ ամենը դառը իրականություն է։ Եթե պետական և քաղաքական գործիչները կարող են նման անպատասխանատվություն դրսևորել երկրի, պետության նկատմամբ, դա միայն գուժում է այն մասին, որ երկիրը չունի պետություն, քանզի պետությունը նախ և առաջ պատասխանատվություն է, որի զգացողությունից, փաստորեն, զուրկ են ինչպես պատգամավորները, կառավարության անդամները, այնպես էլ հասարակության այն մասը, որի ինքնախաբեական թողտվությամբ էլ կատարվում է այս ամբողջ զավեշտախաղը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: