Հետազոտությունները ցույց են տվել, որ արտահայտիչ դիմաշարժություն ունենալու անկարողությունը, որը առաջ է գալիս «բոտոքսի» սրսկումներից հետո, նվազեցնում է օրգազմի հաճույքի մակարդակը,– գրում է The Times-ի թղթակից Թոմ Ուիփլը։ «Սա այն տեսության մեջ է մտնում, որ գոյություն ունի «հակադարձ կապի շղթա» զգացմունքների ցուցադրման և դրանք ապրելու միջև»,– գրում է հեղինակը։

Հոգեբան Մայքլ Լյուիսը պարզել է, թե ինչպես է փոխվել 24 կանանց զգացմունքային կյանքը «բոտոքսի» սրսկումներից հետո մեկ այլ խմբի կանանց համեմատությամբ, որոնք այլ կոսմետիկ միջամտությունների էին դիմել։ Նրանք պետք է պատասխանեին հարցաթերթիկի, ըստ որի գնահատվում էր սեքսից ստացած հաճույքի մակարդակը։

«Այն կանանց մոտ, որոնց «բոտոքս» էին սրսկել, հաճույքի մակարդակը միջամտությունից հետո զգալիորեն նվազել էր, իսկ մյուս խմբի կանանց մոտ՝ ոչ»,– ասվում է հոդվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել