Համացանցում լայն տարածում է ձեռք բերել Իռլաանդիայում ապրող երգող էշի մասնակցությամբ տեսանյութը՝ գրում է ABC News-ը։

Տեսանյութը արդեն ավելի քան 2 հազար հավանում է արձանագրել։ Երգող էշին նկարահանած տղամարդը մեկ տարվա ընթացքում անընդմեջ այցելել է կենդանուն, որն ապրում է իր բնակավայրից մոտ 20 րոպե քայլքի հեռավորությամբ։

Տղամարդը հավելել է, որ ճանաչում է նաև էշի տիրոջ ընտանիքին, ում թույլտվությամբ էլ ինքը գազար, հաց և թխվածքաբլիթ է բերում կենդանու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել