
Հայերը խանդավառությամբ մասնակցություն են ունեցել Առաջին խաչակրաց արշավանքին 1097-99 թթ.՝ այնտեղ դաշնակիցներ տեսնելով իսլամական կառավարիչների դեմ պայքարելու համար։ Դրա մասին վկայում են և՛ հայկական, և՛ արևմտյան աղբյուրները։
«Այդ օրերին իրականացավ հռոմեացիների արշավանքի մասին սուրբ Ներսեսի մարգարեությունը...
Կամ էլ Աստված էր ցանկանում նրանց օգնությամբ պայքարել անհավատների դեմ։ Իշխաններն իրենց զորքերի հետ եկել էին քրիստոնյաներին պաշտպանելու, որպեսզի վերցնեն սուրբ քաղաք Երուսաղեմը սարակինոսներից...», - գրում է հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին։ Սիրիայում քաղաքներ նվաճելիս հայ բնակչությունն ու զինվորներն օգնում էին խաչակիրներին։
Սիրիական ժամանակագրության մեջ հիշատակվում է. «Ֆրանկները պաշարել էին Անտիոքը ինը ամիս շարունակ։ Քաղաքում թյուրքերի առաջնորդները Քասիանն ու Ագուզիանն էին։ Ագուզիանը Հալեպ ուղևորվեց, սակայն մի քանի հայեր ճանապարհին հարձակվեցին նրա վրա, կտրեցին գլուխը և հասցրին ֆրանկներին։ Այնուհետև երկու հայ եղբայրներ, որոնք հսկում էին աշտարակներից մեկը, գիշերը լքել են աշտարակի տարածքը, Բոեմունդի հետ համաձայնություն են կնքել և նրան քաղաք են թողել»։
Խաչակիրներին զորքով ու սնունդով օգնության հասավ նաև իշխան Կոնստանտինը՝ Ռուբենի որդին, և Օշինը՝ հայկական Լամբրոն բերդի կառավարիչը։ Սակայն խաչակիրները ժամանակի ընթացքում վերացրին Հյուսիսային Սիրիայում հայկական կառավարչությունը։
Այսպես՝ արևելքում խաչակիրների առաջին պետությունը կայացավ այն բանից հետո, երբ նրանք դավաճանությամբ Եդեսիան խլեցին Թորոս իշխանից, չնայած վերջինս, ինչպես և մյուսները, օգնում էր «Քրիստոսի մարտիկներին»։ Հանուն արդարության հարկ է նշել, որ Թորոսի դեմ դավադրությանը մասնակից են եղել նաև մի քանի հայեր, որոնց թվում էր Կոնստանտին Ռուբինյանը։ Հորից ժառանգելով Կիլիկիայի առավել լեռնային տարածքներում գտնող փոքր տնտեսություններ՝ Կոնստանտինը հաջողեց Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ թուրքերից ու բյուզանդացիներից գրավել Կիլիկյան Տավրոսի բոլոր տարածքներն ու ամրոցները, այդ թվում՝ նաև Վահկա բերդաքաղաքը, որն էլ դարձրեց իր նստավայրը։
Այս եղանակով Ռուբինյանների հաջողությունները մեծ մասամբ կապվեցին խաչակիրների ի հայտ գալու հետ։ Ինչ-որ առումով հենց Կիլիկյան հայկական իշխանությունն ու թագավորությունը կարելի է համարել խաչակիրների պետություններից մեկը, ի դեպ՝ ամենախոշորն ու ամենաերկարակյացը։ Արդեն Կոնստանտին I-ի գահակալման օրոք խաչակիրների հետ միությունն ամրապնդվեց դինաստիական ամուսնություններով. Կոնստանտինի դստերը կնության առավ Ժոսլինի՝ Եդեսիայի կոմսի հետ, իսկ նրա եղբոր դուստրը Բալդուինի՝ Գոթֆրիդի խաչակիրների առաջնորդի հետ ամուսնացավ։
Կոնստանտինին շնորհվեց արևմտյան կոմսի տիտղոս։ Հենց այդ ժամանակից ի վեր հայերեն մտավ «պարոն» բառը՝ եվրոպական «բարոն» բառի արևմտահայկական տարբերակը։ «Պարոնը» սկզբում համարվում էր իշխանական տիտղոս, իսկ այնուհետև դարձավ տղամարդուն դիմելու հարգալից ձև։
Խաչակրաց արշավանքների հետքը դարձավ Բյուզանդիայի հզորացումը տարածաշրջանում։ Չնայած որ բյուզանդացիները լուծում էին խաչակիրները խոչընդոտները, դա չէր խանգարում նրանց օգտվել սելջուկների պարտություններից եվրոպական ասպետների կողմից և վերադարձնել Փոքր Ասիայի իրենց տարածքները։ Բյուզանդացիները Կիլիկիայի համար պատերազմին էլ են ունեցել մասնակցություն։ Եթե Լեռնային Կիլիկիան ամուր պահում էին հայ իշխանները, ապա Դաշտային Կիլիկիայում XII դարում պատերազմ սկսվեց հույների, հայերի ու ֆրանկների միջև։