Ուրեմն՝ 5 ամիս երկրի վարչապետ աշխատած անձը 1 ժամ ելույթում ինչից ասես խոսեց, բացի՝
1․ տնտեսական արմագեդոնից,
2․ արտաքին քաղաքականությունից,
3․ անվտանգությունից։
Ինքը պատին ծեփելու, ասֆալտին փռելու մասին ա խոսել 5 ամիս, ՀՀԿ-ին մեղադրում ա ներդրումների բացակայության, վախի մթոնոլորտ ձևավորելու մեջ:
Իր հետ հուշագիր ստորագրած ԲՀԿ-ին ու հավատարմության երդում տված ՀՅԴ-ին թողած՝ ՀՀԿ-ին մեղադրեց ԸՕ նախագիծը տապալելու մեջ:
Կապանում իրանց թեկնածուի պարտությունը որակեց նախկին համակարգի հաղթանակ էն դեպքում, երբ հաղթած թեկնածուն անկուսակցական էր ու սաղ հարցազրույցներում հավատարմություն ա հայտնել Նիկոլին՝ բացառելով կապը նախկինների հետ:
Ու ամենավերջում՝ Նիկոլը քննադատեց փողոց փակելու երևույթն ու ճանապարհ փակողներին:
Եվ ուրեմն՝ ՀՀԿ-ն եթե ուզում ա ռեստարտ լինի, պիտի վեշերը հավաքի, հելնի տուն: Եթե ուզում ա x պահի քաղաքական գործոն դառնա, պիտի թողնի ու գնա: Լրիվ լուրջ: