Ադոլֆ Հիտլերն, անկասկած, համարվում է համաշխարհային պատմության ամենահակասական կերպարներից մեկը։ Նրա համոզմունքները, կարծիքները և իդեալները մարդկությանը հանգեցրին կործանարար պատերազմի։ Այնուամենայնիվ, նա համարվում է մեր մոլորակի պատմության անբաժանելի մասը, այդ իսկ պատճառով հարկավոր է նրան լավ ճանաչել։

1. Հիտլերն ամուսնացել է Եվա Բրաունի հետ և հաջորդ օրն ինքնասպան եղել

Երկար տարիների ընթացքում Հիտլերը չէր ցանկանում ամուսնանալ Եվայի հետ, քանի որ վախենում էր, որ դա կվնասի իր իմիջին։ Այնուամենայնիվ, նա որոշեց ամուսնանալ այն ժամանակ, երբ գերմանացիների պարտությունն անխուսափելի էր։ Հիտլերի և Բրաունի ամուսնության հաջորդ օրը նրանք ինքնասպանություն են գործել։

2. Հիտլերը և եկեղեցին

Հիտլերը ցանկանում էր, որ Վատիկանը ճանաչի իր իշխանությունը, այդ իսկ պատճառով 1933 թվականին կաթոլիկ եկեղեցին և Ռեյխը դաշինք են կնքում, որի համաձայն՝ ռեյխը պիտի պաշտպաներ եկեղեցուն, իսկ եկեղեցին ընդունում էր Ռեյխի իշխանությունը։ Այս դաշինքը չիրականացավ, և գերմանացիները շարունակեցին զբաղվել հակաեկեղեցական գործունեությամբ։

3. Հիտլերի եվրոպական արտեֆակտների հավաքածուն

Հիտլերն ի սկզբանե ցանկանում էր ստեղծել «Մահացած ռասայի թանգարան», որտեղ նա ցանկանում էր տեղադրել իր եվրոպական արտեֆակտների հավաքածուն։

4. Հիտլերը և կանացի կոսմետիկայի արտադրությունը

Ի սկզբանե Հիտլերը նախատեսել էր փակել կոսմետիկայի արդյունաբերությունը, որպեսզի միջոցներ ազատեր ռազմական ծախսերը հոգալու համար։ Սակայն որպեսզի չտխրեցներ Եվա Բրաունին, նա որոշեց արդյունաբերությունը դադարեցնել աստիճանաբար։

5․ Հիտլերը չէր սիրում ֆուտբոլ

Հիտլերը չէր սիրում ֆուտբոլ, քանի որ Գերմանիայի հաղթանակը հնարավոր չէր երաշխավորել կամ կանխագուշակել։

6. Հիտլերի իրական անունը

Հիտլերի հայրը 1877 թվականին փոխել է իր անունը, հակառակ դեպքում շատ դժվար կլիներ արտաբերել Հիտլերի ամբողջական անունը՝ Ադոլֆ Շիկլգրուբեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել