Հարավկորեական Samsung SDS կազմակերպությունը, Ռոտերդամի նավահանգիստը և ABN AMRO հոլանդական բանկը համաձայնագիր են ստորագրել բլոկչեինի ոլորտում փորձնական ծրագրի իրականացման վերաբերյալ՝ գրում է kommersant.ru-ն։

Ծրագիրը կիրականացվի ապակենտրոնացված Nexledger և Corda պլատֆորմների շրջանակներում, ինչը թույլ կտա վերահսկել բեռնափոխադրումները իրական ժամանակի ռեժիմում, ինչպես նաև վավերացնել ֆինանսական և լոգիստիկ փաստաթղթերը, հաստատել բեռնարկղերի վճարումը և ժամանումը:

Թեստավորումը կսկսվի 2019թ․ հունվարից, որի ընթացքում ընկերությունները կհետևեն Ասիայի երկրներից դեպի Ռոտերդամի նավահանգիստ կոնտեյներների մատակարարմանը՝ օգտագործելով բլոկչեին տեխնոլոգիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել