Արդեն այս ձմռանը Հարավային Կորեայի ընկերությունը կներկայացնի նոր ֆլագմաններ: Ինտրիգը նեյմինգում է՝ S11, թե S20: Թվում է՝ հայտնի ինսայդերն այն փարատել է։
Samsung-ի հաջորդ ֆլագմանը կկոչվի Galaxy S20: Այդ մասին հայտնել է ice Universe ինսայդերը: Ստացվում է, որ ընկերությունը չի հետեւի Apple-ին եւ iPhone 11–ին: Android-սեգմենտում ընդունված է սմարթֆոնները նշել կլոր թվերով: Օրինակ՝ LG V10, V20 եւ V30:

Ավանդաբար նոր Galaxy S-երի շնորհանդեսը տեղի է ունենում փետրվարին Mobile World Congress ցուցահանդեսից առաջ: Այս տարի ընկերությունը ներկայացրել է շարքի չորս շարժական սարք՝ ստանդարտ S10-ը, մեծացված S10+-ը, կոմպակտ եւ էժանացված S10e-ն եւ S10 5G-ը՝ բջջային կապի նոր ստանդարտի օժանդակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել