Ծրագրավորող Պրանավ Միստրին՝ Samsung ընկերության Neon նախագծի գլխավոր աշխատակիցը, գրառում է հրապարակել այն մասին, որ արդեն պատրաստ են աշխարհին ծանոթացնել նոր տեխնոլոգիայի հետ: Վերջինս ստացել է «արհեստական մարդիկ» անվանումը և, ըստ էության, հանդիսանում է ներկայիս պահին ամեենակատարյալ դիփֆեյքն աշխարհում: Ամեն դեպքում հենց այդպիսինն է այն ներկայացնում Միստրին, սակայն նաև նշում է, որ նախագիծը բարի նպատակներով է իրականացվել:

Ըստ Միստրիի՝ «արհեստական մարդիկ» այժմ հանդիսանում են թվային տարածության մեջ իրական մարդկանց լիարժեք ավատարներ, սակայն ոչ ավելին: Բավական է առաջնային սկանավորում կատարել, կառուցել անհատական մոդել, որից հետո «արհեստական մարդը» կկարողանա ինքնուրույն գործել, օրինակ՝ տեղաշարժվել կադրում, պարել, երգել, այդ թվում՝ էկզոտիկ լեզուներով: Մի խոսքով՝ ապրել թվային տարածության մեջ:

Դեռևս ամբողջապես պարզ չէ՝ գեներացվու՞մ են արդյոք պատկերները համակարգչով, թե՞ ոչ: Բերված օրինակում «թվային մարդիկ» համոզիչ տեսք ունեն, սակայն կարո՞ղ են նրանք գոյություն ունենալ իրականության մեջ:

Հարցին, թե ինչի՞են պետք այս «թվային մարդիկ», Samsung-ը վաղուց պատասխանել է. նրանք պետք են մոտ ապագայի համար: «Թվային մարդիկ» մի քանի տասնամյակ անց մեզ հետ կխոսեն գադջեթների էկրաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել