Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովում վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր` 18.00-ին: 

ԱԺ մյուս խմբակցությունները չեն առաջադրել թեկնածուներ և, ըստ իրենց հայտարարությունների, չեն էլ առաջադրելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել