Իր 70-ամյակի կապակցությամբ արքայազն Չարլզին տհաճ անակնկալ է սպասվում, ավելի կոնկրետ կնոջ`Քամիլա Փարքեր-Բոուլսի հետ ամուսնալուծությունը, որի հետ ամուսնացած է եղել 13 տարի: Ապահարզան պահանջում է Քամիլան, փոխանցում է GLOBE-ը: Նշենք, որ Քամիլան արքայազն Չարլզի սիրուհին էր, երբ վերջինն արքայադուստր Դիանայի հետ էր ամուսնացել, ինչպես նաև դրանից հետո:

«Քամիլան շատ կեղտոտ գաղտնիքներ գիտի բրիտանացի միապետների մասին, որոնք նա կարող է հայտնել ամբողջ աշխարհին: Եվ նա բավականին զայրացած է`դա անելու համար»,-ասել է աղբյուրը: Բացի այդ, նա «սպառնացել է բացահայտել բոլոր գաղտնիքները, իսկ լռության դիմաց 400 միլիոն դոլար է պահանջում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել